ՀՀ ՊՎԾ ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչությունը առաջին կիսամյակում կազմել է 182 տեղեկանք

18:14, 9 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետական վերահսկողական ծառայության» մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության կողմից վերոնշյալ օրենքով Ծառայությանը վերապահված վերահսկողական լիազորությունների շրջանակում ամենօրյա ռեժիմով իրականացվում են վերլուծական աշխատանքներ պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում, Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց և ՀՀ մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ հնարավոր ռիսկերի բացահայտման նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՎԾ-ից՝ արդյունքում հայտնաբերված ռիսկերի վերաբերյալ կազմվում են վերլուծական տեղեկանքներ և տրամադրվում Ծառայության ոլորտային մասնագիտական ստորաբաժանումներին՝ Ծառայության ղեկավարի համապատասխան հանձնարարականի համաձայն մշտադիտարկումներ և/կամ ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

«Հարկ է նշել նաև, որ Ծառայության կողմից ամենօրյա մշտադիտարկման ներքո է նաև պետական կառավարման համակարգի մարմինների և պետական հիմնարկների կողմից Կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների և հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի կատարման գործընթացը: Ծառայության մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների շրջանակներում Ծառայությանը հասանելի տեղեկատվական բազաներից արտածվում և մշակվում են վերահսկողության ընթացքում անհրաժեշտ տեղեկությունները: 

Բացի ամենօրյա պարբերականությամբ իրականացվող վերահսկողական գործառույթներից, Ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության կողմից իրականացվում են նաև առանձին վերահսկվող օբյեկտների նկատմամբ մշտադիտարկման աշխատանքներ: 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում  կազմվել են թվով 182 վերլուծական տեղեկանք, որոնցից թվով 144-ը՝ ռիսկերի գնահատման մեթոդաբանության վրա հիմնված: Միաժամանակ, նույն ժամանակահատվածում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմվել են թվով 6 տեղեկանքներ: Վերոնշյալ տեղեկանքների հիման վրա Ծառայության ղեկավարի հանձարարականների համաձայն մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվում են հետագա վերահսկողական աշխատանքներ: Մասնավորապես, ներկայումս Ծառայության կողմից կատարված վերլուծությունների հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվում ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում և Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ՊՎԾ-ն ներկայացրել է նաև կատարված աշխատանքների ցանկից մի հատված. վարչության կողմից իրականացված   մշտադիտարկումներից են՝

Ըստ աղբյուրի՝ վարչության կողմից 2022թ․ առաջին եռամսյակում իրականացված թվով 182 վերլուծություններից են, մասնավորապես՝

Նշվում է, որ ՀՀ ՊՎԾ-ն հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:  


© 2009 ARMENPRESS.am