Իսրայելն առաջին անգամ թույլ է տվել պաղեստինցիներին իր տարածքից արտերկիր մեկնել

18:35, 9 Օգոստոս, 2022

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ Հորդանան գետի արևմտյան ափում բնակվող պաղեստինցիները կկարողանան մեկնել արտերկիր Իսրայելի Ռամոն օդանավակայանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իսրայելական 12-րդ հեռուստաալիքը։

Սկզբում արաբ բնակչությանը հասանելի կլինեն միայն դեպի Անթալիա թռիչքները, սակայն սեպտեմբերից կբացվեն նաև դեպի Ստամբուլ թռիչքները։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է շաբաթական երկու չվերթ, որոնք կիրականացնեն թուրքական Pegasus և Atlas ավիաընկերությունները Airbus A321 ինքնաթիռներով, որոնք նախատեսված են 220 ուղևոր տեղափոխելու համար։

Մինչ այժմ պաղեստինցիները չեն կարողացել օգտվել Իսրայելի օդանավակայանների ծառայություններից արտերկիր թռիչքների համար և կարողացել են արտերկիր մեկնել միայն Հորդանանի օդանավակայաններից։

 


© 2009 ARMENPRESS.am