Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

19:11, 9 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քվեբեկից կանադացի սենատոր Լեո Հուսակոսը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան` կոչ անելով Կանադային և միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Արցախի ժողովրդի վրա Ադրբեջանի հարձակումը 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի վերջին խախտումն է։ Ես անհանգստացած եմ Ադրբեջանի վերսկսված ագրեսիայի առիթով և կոչ եմ անում Կանադային ու միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այն»,- գրել է նա:


© 2009 ARMENPRESS.am