Հրշեջները մարել են ինքնակպչուն պաստառների արտադրամասում բռնկված հրդեհը

19:55, 9 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 9-ին, ժամը 17։40-ին ահազանգ է ստացել, որ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Նշվում է, որ հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Առինջ Բ թաղամասի, 2-րդ փողոց, թիվ 2/1 հասցեում գտնվող «Աաս ինդուստրիրա» ՍՊԸ-ի ինքնակպչուն պաստառների արտադրամասում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է 18։23-ին, մարվել՝ 19։09-ին։


© 2009 ARMENPRESS.am