Շատվան գյուղի սոցիալապես անապահով 15 ընտանիքի տրվել են ցեղական մայր ոչխարներ

11:56, 11 Օգոստոս, 2022

ԳԱՎԱՌ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղի սոցիալապես անապահով 15 ընտանիքի անհատույց կարգով բաժանվել են 4 ական ցեղական մայր ոչխարներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, օգնությունը հատկացվել է «Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցներով, Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։  

Ոչխարների հատկացման գործընթացին մասնակցել են «Կամրջակ» ԲՀԿ նախագահ Մարիա Գորիսը եւ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ 

«Ավելի վաղ ցեղական մանր եղջերավոր կենդանիներ տրվել էին սահմանամերձ Կութ, Նորաբակ բնակավայրերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների։ Նմանատիպ սոցիալական աջակցությունները կրելու են շարունակական բնույթ։ Անապահով ընտանիքներն էլ պարտավորվում են՝ ցեղական ոչխարները խնամել, բազմացնել, որպեսզի հետագա ստացվող արդյունքների հաշվին բարելավեն իրենց սոցիալական վիճակը: Մենք «Կամրջակ» կազմակերպության հետ համատեղ հետեւելու ենք ծրագրի ընթացքին, որպեսզի աջակցություն ստացած տբնտեսություները զարգանան եւ աճ գրանցեն»,-նշեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am