Լատվիայի Սեյմը ԵՄ-ի երկրներին կոչ Է արել դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին ու բելառուսներին

14:28, 11 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի խորհրդարանը հայտարարություն Է ընդունել, որում ԵՄ-ի երկրներին կոչ Է արել դադարեցնել վիզայի տրամադրումը Ռուսաստանի ու Բելառուսի քաղաքացիներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սեյմի մամուլի ծառայությունը: «Հայտարարության մեջ Սեյմը Եվրամիության երկրներին կոչ Է անում անհապաղ դադարեցնել տուրիստական եւ մուտքի վիզա տալը Ռուսաստանի ու Բելառուսի քաղաքացիներին»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նաեւ Սեյմն այս հայտարարության մեջ Ռուսաստանը հայտարարել Է «ահաբեկչությանն աջակցող երկիր»: ԵՄ-ում այժմ ընթանում Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթի բովանդակության քննարկումը, ներառյալ շենգենյան այցագրեր տալու դադարեցման մասին հարցը: Էստոնիայի եւ Ֆինլանդիայի կառավարությունների ղեկավարները օգոստոսի 9-ին արտահայտվել են այն բանի օգտին, որպեսզի Եվրոպան դադարեցնի տուրիստական այցագրեր տալը Ռուսաստանի քաղաքացիներին:

Հիմա ռուսաստանցիները կարող են ազատորեն շենգենյան գոտու երկրների մեծամասնություն այցելել այն այցագրերով, որոնք տրվել են, օրինակ, Ֆինլանդիայի կողմից: ԵՄ-ի պատժամիջոցների պատճառով, որոնք ընդունվել են Ուկրաինայում  ռազմական գործողությունների կապակցությամբ, ՌԴ-ի քաղաքացիները չեն կարող ինքնաթիռներով ուղղակիորեն հասնել ԵՄ-ի բազմաթիվ երկրներ, բայց հաճախ նրանցից ոմանք գնացքով կամ ավտոբուսով ուղեւորվում են Ֆինլանդիա եւ Էստոնիա, որտեղից այնուհետեւ ինքնաթիռով մեկնում են Եվրոպայի բոլոր ծայրեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am