Վրացական թատրոնը ներկայացմամբ հանդես կգա Վերոնայում կազմակերպվող Շեքսպիրյան փառատոնում

15:19, 11 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնը «Մեծ աղմուկ ոչնչից» ներկայացումը կցուցադրի Verona Shakespeare Fringe Festival հեղինակավոր միջազգային Շեքսպիրյան փառատոնում, որը օգոստոսի 26-ին կազմակերպվելու Է Վերոնայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Verona Shakespeare Fringe Festival փառատոնի նպատակը միջազգային բազմալեզու փառատոնի ստեղծումն Է Վերոնայում, որը որպես ոգեշնչման աղբյուր Է ծառայում Ուիլյամ Շեքսպիսի պիեսների ու պոեզիայի համար: Փառատոնը կազմակերպվել Է Վերոնայի համալսարանի SkenՌ կենտրոնի կողմից: Այս տարի փառատոնում, բացի Վրաստանից, կներկայացվեն այնպիսի երկրների թատրոններ, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան, Ուկրաինան, Նորվեգիան, Սերբիան եւ Մեծ Բրիտանիան:

Շեքսպիսի «Մեծ աղմուկ ոչնչից» համանուն կատակերգության մոտիվներով ներկայացման ռեժիսորը Դմիտրի Խվտիսիաշվիլին Է: Ներկայացումը պատմում Է սիրո եւ ատելության, բարու եւ չարի միջեւ հակամարտության մասին, որտեղ բարին ու սերը հաղթում են ինչպես բարոյապես, այնպես Էլ ֆիզիկապես, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am