ՄԱԿ-ում անհանգստացած են Զապորժիեի ԱԷԿ-ի շուրջ ռազմական գործողություններով

21:05, 11 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունը անհանգստացած է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ շարունակվող ռազմական գործողություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից:

«ՄԱԿ-ը կարծում է, որ անվտանգության գոտին Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ կարող են ապահովել իրենք՝ կոնֆլիկտի կողմերը Ուկրաինայում», - նշել են գլխավոր քարտուղարի գրասենյակից:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնել էին, որ Միացյալ Նահանգները աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությանը:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am