Ղուկասավանում, Խոյում և Մեղրաշատում շչակ է գործարկվելու

21:09, 11 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրում օգոստոսի 12-ի ժամը 10։00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրի շչակը:

Ըստ աղբյուրի՝ նույն օրվա ժամը 11:00-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած բնակավայրում անցկացվելու է նշված թեմայով վարժանք։ Այստեղ ևս շչակ է գործարկվելու:

Նշվում է, որ օգոստոսի 12-ի ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրում շչակ է փոձարկվելու:

ՀՀ ԱԻՆ-ը Ղուկասավանի, Խոյի և Մեղրաշատի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։


© 2009 ARMENPRESS.am