Մունդիալ-2022-ի բացման խաղի օրը փոխվել է

10:04, 12 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպման խաղի օրը փոփոխվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ն: Կատարում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայանալիք Մունդիալ-2022-ի բացման Կատար-Էկվադոր հանդիպումը նոյեմբերի 21-ի փոխարեն կկայանա նոյեմբերի 20-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` Մունդիալ-2022-ը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարի 5 քաղաքների 8 մարզադաշտերում:

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը`

A խումբ. Քաթար,  Էկվադոր, Սենեգալ, Նիդեռլանդներ։

B խումբ. Անգլիա, Իրան, ԱՄՆ, Ուելս։

C խումբ. Արգենտինա, Սաուդյան Արաբիա, Մեքսիկա, Լեհաստան։

D խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Դանիա, Թունիս։

E խումբ. Իսպանիա, Կոստա Ռիկա, Գերմանիա, Ճապոնիա։

F խումբ. Բելգիա, Կանադա,  Մարոկկո, Խորվաթիա։

G խումբ. Բրազիլիա, Սերբիա, Շվեյցարիա, Կամերուն։

H խումբ. Պորտուգալիա, Գանա, Ուրուգվայ, Հարավային Կորեա։

Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի ձմռանը:

 


© 2009 ARMENPRESS.am