Քաբուլում թալիբներին պատկանող մեդրեսեի պայթյունի համար պատասխանատվությունն ստանձնել Է ԻՊ-ն

12:09, 12 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն ստանձնել Է «Թալիբան» շարժման ավագ հոգեւորականներից մեկի՝ Ռահիմուլլա Հաքանիի դպրոցում օգոստոսի 11-ին իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Aamaj News լրատվական գործակալությունը:

Ինչպես գրում Է գործակալությունը, վկայակոչելով ԻՊ-ի հետ կապված Amaq ռեսուրսը, հարձակումը կատարվել Է խմբավորման՝ Հալիդ Լողարի անունով անդամի կողմից: Իր հերթին Քաբուլի ոստիկանության մամուլի ծառայության պետ Հալիդ Զադրանը հայտնել Է, որ շեյխ Ռահիմուլլա Հաքանին պայթյունի հետեւանքով իրեն պատկանող դպրոցում զոհվել Է եղբոր հետ միասին: Նաեւ տուժել Է երեք ուսանող:

Զադրանը պայթյունը որակել Է «բարբարոսական» գործողություն եւ հավելել, որ թալիբներն այդ հարձակումն անպատասխան չեն թողնի: Մեդրեսեի (մուսուլմանական կրոնա-լուսավորչական ուսումնական հաստատություն) վրա հարձակումը նախօրյակին, երեկոյան, տեղի Է ունեցել Շաշ-Դարաքի շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am