ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

17:58, 13 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:

Փաստաբանը նշեց, որ Մանուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ավելի վաղ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր՝ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու անձ:

 

 


© 2009 ARMENPRESS.am