Սուրմալուից առայժմ Երևանի հիվանդանոցներ է տեղափոխվել 11 տուժած. Շտապօգնություն

14:31, 14 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ժամը 14։25-ի դրությամբ «Շտապօգնություն» ծառայության մեքենաներով մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 11 տուժածներ։ Այս մասին Արմենպրեսին հայտնեց «Շտապօգնություն ծառայություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ 

Տվյալներն անընդհատ փոխվում են։ Հնարավոր է, որ բացի Շտապօգնության մեքենաներից, քաղաքացիները ևս տուժածներին հիվանդանոցներ տեղափոխած լինեն։ 

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետներն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։


© 2009 ARMENPRESS.am