Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից 6-ը ողջ են հայտնաբերվել

00:53, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից 6-ը հայտնաբերվել են․ նրանք ողջ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լուրը հաստատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնալ Հայկ Կոստանյանը։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիների թիվը 25 է, սակայն հետո թարմացրել էր տվյալները՝ հայտնելով 19 անհետ կորածի մասին։

 


© 2009 ARMENPRESS.am