Վարչապետն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք

09:30, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Կառավարության ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը:


© 2009 ARMENPRESS.am