Մարմնամարզիկները Գերմանիայում են` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

09:41, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականը ժամանել է Գերմանիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականն արդեն իսկ Մյունխենում է, որտեղ կկայանա մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ Արթուր ԴավթյանըՀարություն ՄերդինյանըՎահագն ԴավթյանըԱրթուր ԱվետիսյանըԳագիկ Խաչիկյանը մարզիչներ՝ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբերիտասարդների կազմում Համլետ ՄանուկյանըՄամիկոն ԽաչատրյանըԷրիկ Բաղդասարյանըմարզիչ՝ Արտակ Այդինյանի գլխավորությամբմրցաշարը կսպասարկեն Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ ՀովհաննիսյանըԵվրոպայի առաջնությանը ներկա կլինի նաև ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանը:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում:


© 2009 ARMENPRESS.am