«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոցներում բուժում է ստանում 21 քաղաքացի

10:05, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մայրաքաղաքի բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 21 քաղաքացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

Օգոստոսի 15-ի, ժամը 10:00-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը  61 է:

 


© 2009 ARMENPRESS.am