Ռուսաստանը նվազեցրել է դոլարի օգտագործումը զենքի արտահանման գործարքներում

10:45, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը նվազեցրել ԱՄՆ-ի դոլարով հաշվարկները զենքի արտահանման պարտավորագրեր իրականացնելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է փոխվարչապետ, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը:

Դրա պատճառը նա համարել Է ընդգրկուն պատժամիջոցները, որոնք «ոչ բարեկամական պետությունների» կողմից սահմանվել են Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկությունների եւ վարկային կազմակերպությունների նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am