Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն»-ը և Ճապոնիայի օտարերկրյա ներդրումների ինստիտուտը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
11:01, 15 Օգոստոս, 2022Դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել, որ դեռևս ամիսներ առաջ Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնված հուշագիրն արդեն պատրաստ է ստորագրման և հույս է հայտնել, որ այն լրացուցիչ գործիք կհանդիսանա երկու երկրների միջև ներդրումների ոլորտում առկա համագործակցության խորացման համար՝ ամրապնդելով 2018 թվականից Հայաստանի և Ճապոնիայի միջև գործող ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության համաձայնագրի դրույթները և նպաստելով նշված ոլորտում առկա ներուժի իրացմանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել մոտ ապագայում գործողությունների ծրագիր մշակել և առցանց հանդիպումներից բացի կազմակերպել նաև փոխայցելություններ և ունենալ առկա հանդիպումներ:
© 2009 ARMENPRESS.am