ԱԻ նախարարը «Սուրմալու»-ում կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարներին

11:40, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հրշեջ-փրկարարներին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար:

«Շուրջ մեկ օր է ինչ հրշեջ-փրկարարները անմարդկային ջանքեր գործադրելով շարունակում են որոնողափրկարարական, ինչպես նաև հրդեհաշիջման աշխատանքները։

Վտանգելով սեփական կյանքը՝ նրանք մեկ անգամ ևս ապացուցում են, որ ցանկացած պահի մեր քաղաքացիների կողքին են։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց իրենց կատարած ահռելի աշխատանքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է նախարարը:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Մահացել է 6 մարդ, 15 քաղաքացի անհետ կորած է: Ներկա պահին տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 21 մարդ:

[gallery id= 66164]

© 2009 ARMENPRESS.am