Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում ԱՄՆ-ից կղզի պատվիրակության այցից հետո

12:38, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) զորավարժություններ Է անցկացնում Թայվանի տարածքային ջրերում եւ օդային տարածությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հաղորդել են չինական ԶԼՄ-ները:

ՉԺԱԲ-ի Արեւելյան ռազմական օկրուգի հրամանատարությունում, մեկնաբանելով վարժանքները, նշել են, որ անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկեն «Թայվանի նեղուցի մերձակայքում ազգային ինքնիշխանությունը, խաղաղությունն ու կայունությունը պահպանելու» համար:

Նախօրյակին հաղորդվել Էր, որ ամերիկյան կոնգրեսականների պատվիրակությունը Թայվան Է ժամանել երկու շաբաթ Էլ չանցած այն բանից, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ուղեւորվել Է կղզի:

Փելոսիի այցն առաջացրել Է Պեկինի կտրուկ բացասական արձագանքը, որը Թայվանը համարում Է իր տարածքը:

Այդ ժամանակվանից Չինաստանի զինվորականները լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել կղզու մոտ, այնտեղ մի շարք վարժանքներ անցկացրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am