Իսրայելացի զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի թունելը Գազայի հատվածի հետ սահմանի շրջանում

13:52, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելացի զինվորականները հայտնաբերել եւ չեզոքացրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությանը պատկանող թունելը, որը փորված Էր Գազայի հատվածի հյուսիսային մասի սահմանի շրջանում: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել Է բանակային մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է -ը:

«Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել եւ չեզոքացրել Է երկու երթուղիներով թունելը, որը պատկանում Էր ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը: Այն փորված Էր Գազայի հատվածի հյուսիսային մասից դեպի Իսրայելի տարածք»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am