Մարտունի համայնքի ղեկավարը խրախուսել է տարբեր մրցաշարերում աչքի ընկած բռնցքամարտիկներին

14:39, 15 Օգոստոս, 2022

ԳԱՎԱՌ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունել է Մարտունու մարզադպրոցի բռնցքամարտի թիմի սաներին, ովքեր 2022 թվականին  ՀՀ տարբեր տարիքային առաջնություններում դարձել են  մրցանակակիրներ, նաեւ եվրոպական ու միջազգային ռինգերում բարձր են պահել համայնքի անունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունի համայնքի ղեկավարը  շնորհավորել է  մարզիկներին, մարզիչներին եւ մարզադպրոցի տնօրենին ու պարգևատրել  նրանց պատվոգրերով եւ շնորհակալագրերով:

Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ մշտապես մարզիկներին ուշադրության կենտրոնում պահելու համար եւ ներկայացրեց առաջիկայում Մարտունի համայնքում անցկացվելիք ավանդական բռնցքամարտի միջազգային կարգի առաջնությանն առնչվող աշխատանքները:

Հանդիպման վերջում պարգեւատրվել են  ՀՀ առաջնության չեմպիոններ Նարեկ Զախարյանը եւ Լիլիթ Ասատրյանը, ՀՀ առաջնության մրցանակակիրներ Կարեն Զախարյանը եւ Նվեր Բարոյանը:

Խոսրով  Խլղաթյան

 


© 2009 ARMENPRESS.am