Աֆղանստանը պլանավորում Է շուրջ 1 միլիոն բարել նավթ գնել Ռուսաստանից

14:58, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլը պլանավորում Է շուրջ 1 միլիոն բարել նավթ գնել Մոսկվայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Աֆղանստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Նուրիդդին Ազիզին:

«Մենք Ռուսաստանին շուրջ մեկ միլիոն (բարել) ենք առաջարկել, եթե նա կարողանա ավելի շատ ուղարկել, ապա դա խնդիր չԷ»,-ասել Է նա: Նախարարը հավելել Է, որ նավթի ու գազի նախագիծն ամենակարեւորն Է լինելու աֆղանական կողմի համար: «Մենք կցանկանայինք քննարկել նաեւ փոխանակային առեւտրի տարբերակը, պայմանով, որ Ռուսաստանն աֆղանական որեւԷ արտադրանքի կարիք ունենա»,-հավելել Է Ազիզին:

Աֆղանստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության պատվիրակությունը, որն ուղարկվել Է թալիբների կառավարության կողմից, Մոսկվա Էր ժամանել նախօրյակին: Ռուսաստանցի գործընկերների հետ բանակցությունները պլանավորվել են օգոստոսի 15-ին եւ 16-ին:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել Է Քաբուլում դեսպան Դմիտրի Ժիրնովը, խոսքը նավթի, հացահատիկի եւ արեւածաղկի ձեթի մատակարարումների մասին Է: Ուղիղ մեկ տարի առաջ «Թալիբան»-ի ջոկատները կառավարական ուժերի վրա հարձակման հետեւանքով մտան Քաբուլ եւ վերջնականապես Աֆղանստանը վերցրեցին վերահսկողության ներքո:

Դա տեղի ունեցավ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին: Արեմուտքի երկրների քաղաքացիների զանգվածային տարհանումը շարունակվել Է եւս երկու շաբաթ, իսկ լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի սկզբին հայտարարվել Է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որը 2001 թվականից գտնվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:


© 2009 ARMENPRESS.am