ՀՀ-ում Լիբանանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

18:40, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Լիբանանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

«Հայաստանում Լիբանանի դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, իսկ մեր մտքերն ու աղոթքներն այս դժվարին պահին մնում են Հայաստանի բարեկամ ժողովրդի հետ »,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի դեսպանության էջում:


© 2009 ARMENPRESS.am