Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

18:55, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

«Երևանում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Կիսում ենք Ձեզ հետ այս ողբերգության ցավը։ Զոհվածների ընտանիքներին մաղթում ենք համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրված է դեսպանատան թվիթերյան էջում։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 6 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա մեկ տասնյակից ավելի անհետ կորած:


© 2009 ARMENPRESS.am