Քաղաքացու ողջ լինելու հավանականություն կա. փրկարարները փլատակներից ձայն են լսել

20:14, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում աշխատող փրկարարաները փլատակներից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Փրկարարները տեղում քաղաքացու ձայն են լսել, հավանականություն կա, որ քաղաքացին ողջ է: Հիմա տեղում մասնագետները համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասաց Հայկ Կոստանյանը: 

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 7 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա երկու տասնյակից ավելի անհետ կորած:

 

 


© 2009 ARMENPRESS.am