Լոռու մարզի Աքորի գյուղում մոտ 2 տ անասնակեր է այրվել

21:09, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 15-ին, ժամը 16։04-ին ահազանգ է ստացել, որ Աքորի գյուղում այրվում է անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։51-ին, մարվել՝ 17։28-ին։

Ըստ աղբյուրի՝պարզվել է, որ Աքորի գյուղի 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի հարևանությամբ այրվել է մոտ 2 տ անասնակեր։

 


© 2009 ARMENPRESS.am