Սուրեն Պապիկյանը ՌԴ-ում ծանոթացել է սպառազինության նորագույն նմուշների

22:59, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Բանակ-2022» ռազմարդյունաբերական ցուցահանդես, ծանոթացել սպառազինության նորագույն նմուշների, հանդիպել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարն այցելել է նաև «Ալաբինո» զորավարժարան, որտեղ զրուցել է տանկային բիաթլոնի հայկական անձնակազմի հետ։

Սուրեն Պապիկյանը եղել է նաև «Բարեկամության տուն» մրցույթի շրջանակում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։

 


© 2009 ARMENPRESS.am