«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի

23:24, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի»,-հայտնել է Կոստանյանը՝ նշելով, որ զոհերի թիվը հասել է 8-ի:

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։


© 2009 ARMENPRESS.am