Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում

09:37, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել FTX Crypto Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարում մեկնարկային տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Վիետնամը ներկայացնող Լե Կուանգ Լիեմն էր: Արագ շախմատի 4 պարտիաներից երեքն ավարտվել են ոչ-ոքի` մեկում հաղթել է Արոնյանը:

Առաջին տուրում հաղթանակ է տոնել նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, ինչպես նաև Հնդկաստանի և Լեհաստանի ներկայացուցիչները:

Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար ԱՄՆ դոլար:

 


© 2009 ARMENPRESS.am