Ալբանիայի ԱԳՆ-ն ցավակցել է Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

12:40, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի հարցերով նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ:

«Խորապես վշտացած ենք Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունի մասին սարսափելի լուրի առնչությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք լիակատար և շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է գերատեսչության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 17 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան անհետ կորածներ:


© 2009 ARMENPRESS.am