Թուրքիան Ռուսաստանի հետ C-400-ների մատակարարման նոր պայմանագիր է կնքել

14:42, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Ռուսաստանի Դաշնության հետ C-400-ների նոր խմբաքանակի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է կնքել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:

Ըստ տեղեկության՝ պայմանագիրը ենթադրում է համակարգի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում։

Թե երբ է կնքվել պայմանագիրը, Շուգաևը չի հստակեցրել:


© 2009 ARMENPRESS.am