Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ուկրաինական հացահատիկի հարցով քննարկում են անցկացրել

15:15, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի իր պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի առաքման շուրջ։

Կողմերը գոհունակություն են հայտնել հացահատիկի տեղափոխման հարցում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև հացահատիկային միջանցքի համատեղ համակարգող կենտրոնի գործունեությունից։


© 2009 ARMENPRESS.am