Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը

19:04, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Պրոբացիայի ծառայության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարարի տեղակալ Արփի Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը, անցում կատարել քաղաքացիական ծառայությունից պետական ծառայության հատուկ տեսակի, ծառայության կազմակերպման տեսանկյունից ապահովել հակակշիռների և զսպումների մեխանիզմները, բարձրացնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները՝ այդպիսով որակյալ նախադրյալներ ստեղծելով հանրապետությունում պրոբացիայի ինստիտուտի զարգացման, վերասոցիալականացման քաղաքականության արմատավորման համար։

«Սիրով պատրաստ ենք քննարկել նախագծերի փաթեթի վերաբերյալ ցանկացած առաջարկ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am