Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը դադարեցվել էր տեխնիկական խնդիրների պատճառով

11:45, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի կայարաններում օգոստոսի 17-ին ժամը 10:35-ին տեխնիկական խնդիրների պատճառով դադարեցվել էր աշխատանքները:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի մամուլին խոսնակ Տաթև Խաչատրյանը  նշեց, որ տեխնիկական խնդիրները ժամը 11:15-ի դրությամբ վերացվել են մասնագետների կողմից:

«Այս պահին  մետրոպոլիտենի բոլոր կայարանները բնականոն հունով շարունակում են աշխատանքը»,- ասաց Տաթև Խաչատրյանը:


© 2009 ARMENPRESS.am