Տոկաևը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին

12:20, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։

Հեռագրում Տոկաևն իր խորը վշտակցությունն է հայտնել պայթյունի հետևանքով գրանցված զոհերի, ինչպես նաև տուժածների մտերիմներին ու հարազատներին։


© 2009 ARMENPRESS.am