Թուրքիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

13:15, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըգ (նախկին Խարբերդ) Քովանջըլար շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը (AFAD):

Ստացված տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։


© 2009 ARMENPRESS.am