ԵՄ-ն հուսով է, որ այս շաբաթ կկնքվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ գարծարքը. El País

13:25, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման որոշումը կարող Է ընդունվել արդեն այս շաբաթ: Օգոստոսի 17-ին համապատասխան կարծիքը հայտնել Է իսպանական El Paվs թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տեղեկատվությամբ՝ ինչպես կարծում են եվոպական աղբյուրները, Թեհրանի արձագանը Բրյուսելի վերջին առաջարկությանը խելամիտ Է: Տակավին անհրաժեշտ Է սպասել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումներին: ԵՄ-ում նաեւ լավատեսությամբ են դատում ժամկտեների հարցի շուրջ. գործարքը կարող Է ձեռք բերվել ուրբաթ օրը, գրում Է հրատարակությունը: Թերթի կարծիքով՝ ժամանակն աշխատում Է համաձայնագրի կնքման օգտին՝ հաշվի առնելով աշնանն ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները:

Ինչպես հաղորդել Է Agence France-Presse-ը, Եվրամիությունը կոնսուլտացիաներ Է վարում գործընկերների հետ՝ ԳՀՀՊ-ի վերականգնման շուրջ Բրյուսելի առաջարկությանը Թեհրանի պատասխանի առիթով: Ինչպես օգոստոսի 16-ին տեղեկացրել Է Politico թերթը՝ վկայակոչելով արեւմտյան պաշտոնյայի, Թեհրանի ուղերձը կենտրոնացած Է պատժամիջոցների հարցի եւ տնտեսական երաշխիքների վրա: The Wall Street Journal հրատարկությունն օգոստոսի 11-ին գրել Է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման փաստաթղթի վերջնական տեքստի նախագիծը:

Թերթի տեղեկատվությամբ՝ Բրյուսելը Թեհրանին առաջարկել Է զիջումներ ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերման վերաբերյալ հետաքննության հարցում, որի ծագումը իրանական կողմը չի պարզաբանել: ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին այդ պահին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին:

Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսնան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am