Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել

15:15, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 67-ամյա Միխաիլ Մ.-ն, որը 2017 թ. նոյեմբերի 30-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 273-րդ և 177-րդ հոդվածների մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am