ՀՀ Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է «Սուրմալու»-ից գնած հրավառ նյութերը հանձնել Ոստիկանություն

15:58, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՔԿ-ն վստահեցնում է, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ:


© 2009 ARMENPRESS.am