Մեծ Բրիտանիայում գնաճը հուլիսին արագացել Է մինչեւ 10,1 տոկոս

17:02, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում սպառողական գները հուլիսին տարեկան արտահայտությամբ կտրուկ բարձրացել են 10,1 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի Ազգային վիճակագրական վարչության (ONS) տվյալները: Այսպիսով, գնաճն արագացել Է հունիսի համեմատությամբ, երբ այն կազմում Էր 9,4 տոկոս եւ եղել Է առավելագույն ցուցանիշը ավելի քան 40 տարվա ընթացքում:

Վերլուծաբանները, որոնք մասնակցել են Bloomberg գործակալության կողմից անցկացված հարցմանը, երկրում անցած ամսին միջին հաշվով սպառողական գների ավելացման են սպասել 8,8 տոկոսով: Սպառողական գները նախորդ ամսվա համեմատությամբ ավելացել են 0,6 տոկոսով՝ հունիսին 0,8 տոկոսով աճից հետո: Փորձագետները միջին հաշվով սպասում Էին 0,4 տոկոսով բարձրացման: Գնաճային ճնշման մեծացումը Մեծ Բրիտանիայում առավելապես կապված Է սննդամթերքի գների բարձրացման հետ, նշում են ONS-ում:

Վարչության տվյալների համաձայն, վերջին անգամ երկրում գնաճի այսքան բարձր մակարդակ գրանցվել Է 1982 թվականի փետրվարին: Այդ տարի գնաճը հունվարին հասել Է գրեթե 11 տոկոս բարձրակետի եւ դեկտեմբերի դրությամբ իջել մինչեւ 6,5 տոկոս: Մանրածախ գները (RPI ինդեքս) տարեկան արտահայտությամբ կտրուկ բարձրացել են 12,3 տոկոսով՝ մեկ ամիս առաջ 11,8 տոկոսով աճից հետո: Հենց RPI ինդեքսն Է օգտագործվում բրիտանական գործատուների կողմից աշխատավարձի շուրջ բանակցություններ անցկացնելիս: Նախորդ ամսվա համեմատությամբ RPI ինդեքսն աճելացել Է 0,9 տոկոսով, ինչպես հունիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am