«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

01:03, 18 Օգոստոս, 2022
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ տեղում իրականացվում է հերթապահություն։ 
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 
Որոնղական աշխատանքները դադարեցվել են՝ տեղանքի առանձնահատկությունից ելնելով։ Աշխատանքները կվերսկսվեն առավոտյան։  
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացնում են հերթապահություն։

© 2009 ARMENPRESS.am