Հայ մրցավարները կսպասարկեն կանանց ՉԼ որակավորման փուլի խաղերը  

10:09, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ կանանց չեմպիոնների լիգայի որակավորման խմբային փուլի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:  Օգոստոսի 18-21-ը՝ Կիպրոսում կկայանան ՈՒԵՖԱ կանանց չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի 4-րդ խմբի հանդիպումները: Խմբում ընդգրկված են կիպրական «Ապոլոնը», լիտվական «ՍՖԿ Ռիգան», շվեյցարական «Ցյուրիխը» և Ֆարերյան կղզիները ներկայացնող ԿԻ ակումբը։
Խմբային փուլերը սպասարկող մրցավարական խմբի մեջ են ՀՖՖ մրցավարներ Սոֆիկ Թորոսյանը և Լիաննա Գրիգորյանը։

 


© 2009 ARMENPRESS.am