Ռադուկանուն Ցինցինատիի մրցաշարում Ուիլյամսից հետո հաղթել է նաև Ազարենկոյին  

10:16, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան ներկայացնող Էմմա Ռադուկանուն շարունակում է հաղթարշավը Ցինցինատիի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախորդ տարվա ԱՄՆ բաց առաջնության չեմպիոն Ռադուկանուն, ով բացահայտում էր ամբողջ սպորտային աշխարհի համար, Ցինցինատիի մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ շրջանում մրցեց Բելառուսը ներկայացնող Վիկտորիա Ազարենկոյի հետ: Բրիտանացին հաղթեց երկու սեթերից հետո` 6:0, 6:2 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարի առաջին տուրում Էմմա Ռադուկանուն մրցաշարի հետագա պայքարից դուրս էր թողել աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ըԱռաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականինԱյն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերինՏղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն էիսկ կանանց մրցաշարումԷշլի Բարտին:

 


© 2009 ARMENPRESS.am