Հրազդան քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի

11:29, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 19-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հացագործների, Խանջյան, Նոյեմբերյան, Րաֆֆու, Երևանյան, Մյասնիկյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:                  


© 2009 ARMENPRESS.am