Չինաստանը ներսից. թեյախմությունը՝ չինական մշակույթի առանձնահատկություն

12:18, 18 Օգոստոս, 2022

ՊԵԿԻՆ,18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում թեյախմությունը բացառիկ և ինքնատիպ մշակութային առանձնահատկություն է՝ յուրօրինակ մեկնաբանությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ներկա եղան չինական թեյախմբության վարպետ Չեն Չենի՝ թեյի պատրաստման առանձնահատկությունների և նրբությունների մասին պատմող ցերեկույթին:

Չինաստանը համարվում է թեյի հայրենիք, և չին վարպետներն ինքնատիպ նրբությամբ են պատրաստում ամեն մի բաժակ թեյը:

Թեյը Չինաստանում տարածում է գտել դեռևս 1-ին դարում, թեյախմությունը Չինաստանում յուրօրինակ արարողություն է: Երկրում արտադրվում են կանաչ, դեղին, սև, մուգ և այլ տեսակի թեյեր, որոնց աճեցման, հավաքման և բովման գործընթացները ևս յուրահատուկ կերպով են կատարվում: Յուրաքանչյուր թեյի տեսակ պատրաստման իր ձևն ունի: Ի դեպ, չինացիները թեյը խմում են փոքր բաժակով:

 Մանրամասները` տեսանյությում


© 2009 ARMENPRESS.am