Ճապոնիան Մոլդովային 7,4 միլիոն դոլար կտրամադրի ուկրաինացի փախստականների օգնության համար

12:16, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունն անհատույց հիման վրա Մոլդովայի իշխանություններին 1 միլիարդ իեն (շուրջ 7,4 միլիոն դոլար) կտրամադրի երկիր ուկրաինացի փախստականների զանգվածային ժամանման կապակցությամբ, որոնք օգնության կարիք ունեն: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որն օգոստոսի 18-ին հրապարակվել Է Ճապոնիայի արտգործնախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ տրամադրված միջոցները կուղղորդվեն Քիշնեւի հինգ բժշկական հիմնարկությունների հանդերձմանը, որոնք լրացուցիչ ծանրաբեռնված են փախստականների բազմաթիվ դիմումների պատճառով: Մասնավորապես, Մոլդովայի հիվանդանոցները կստանան նոր սարքավորանքներ ախտորոշման եւ վիրահատական գործողությունների համար, ինչպես նաեւ թոքերի արեհստական օդափոխության ապարատներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am