Այս ամռանը ԵՄ-ում հրդեհներից ռեկորդային 700 հազար հեկտար անտառ Է ոչնչացել. ԵՀ

15:10, 18 Օգոստոս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտառային հրդեհները 700 հազար հեկտար անտառ են ոչնչացրել Եվրամիության (ԵՄ) երկրներում, ինչը բացարձակ ռեկորդ Է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Բալաշ Ույվարին:

«Մինչեւ այս պահն այս ամռանն անտառային հրդեհները ոչնչացրել են 700 հազար հեկտար անտառ: ԵՄ-ի երկրներն ինն անգամ դիմել են ԵՄ-ի քաղաքացիական պաշտապանության մեխանիզմի ակտիվացմանը, Միության երկրները կրակի դեմ պայքարի համար ուղարկել են 29 ինքնաթիռ, ութ ուղղաթիռ եւ 370 հրշեջների»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am