Վյաչեսլավ Վոլոդինը և Վալենտինա Մատվիենկոն ցավակցական ուղերձներ են հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ
15:28, 18 Օգոստոս, 2022ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների վերաբերյալ ցավակցական նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ազգային ժողովից, Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական նամակում, մասնավորապես, ասված է.
«Պետական դումայի պատգամավորների եւ իմ անունից խորապես ցավակցում եմ Երեւանի առեւտրի կենտրոնի հրդեհի ողբերգական հետեւանքների համար: Իմ զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում հրդեհից տուժածներին»:
Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական նամակում նշված է.
«Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանիքներին փոխանցել մեր զորակցության խոսքերը: Արա ապաքինում եմ մաղթում ողբերգական դեպքից տուժածներին»:
© 2009 ARMENPRESS.am